Նոր բաժանորդների միացման վճարները ՀԷՑ-ում կնվազեն 30-40%-ով![]() 9 հունվարի 2026 - 18:25 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում մեկնարկել է նոր սպառողների՝ բաշխման ցանցին միացման վճարների 30-40% նվազեցման գործընթացը։ Ընկերության ժամանակավոր կառավարչի կարգադրությամբ ներդրված նախաձեռնությունը վերաբերում է թե՛ ֆիզիկական անձերին, թե՛ առևտրային սպառողներին։ Միջոցառումը նպատակ ունի ֆինանսապես մատչելի դարձնել էլեկտրամատակարարման նոր միացումները, ինչպես նաև խթանել էլեկտրաէներգետիկ ոլորտի զարգացումը։ Ըստ նախնական հաշվարկների՝ որոշ կատեգորիաներում նվազեցումը կարող է հասնել մինչև 45%-ի, մասնավորապես՝ 0.22 կՎ լարման և 10 կՎԱ հզորության միացման համար՝
0.4 կՎ լարման առևտրային միացումների համար՝
Հզորության հաշվարկով՝
6(10) կՎ լարման առևտրային միացումների համար՝ Ստանդարտ վճար՝
1 կՎ հզորության դիմաց՝
Բազմաբնակարանային շենքերի բնակարանների համար՝
Բազմաբնակարան շենքերում առևտրային միացումների համար՝
1 կՎ հզորության համար՝
Նշվում է, որ փոփոխությունները կմտնեն ուժի մեջ 2026թ. մարտ–ապրիլ ամիսներին, և այդ մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ 2025թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգիայի անփոփոխ սակագնի պահպանումը մինչև 2026 թվականը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սպառողների համար։ Այս քայլերը միտված են ամրապնդել էներգահամակարգի մատչելիությունն ու խթանել նոր միացումների ակտիվացումը ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |