Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը պարզաբանել է, թե ինչու է միացել ՀԱԵ բերանորոգման ծրագրին![]() 16 հունվարի 2026 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը պարզաբանել է, թե ինչու է միացել «եկեղեցական բարենորոգման ծրագրին», որն, ըստ նրա, «անհետաձգելի հրամայական է»: Նա նշել է, որ բարենորոգումը ներեկեղեցական օրակարգ է 5-րդ դարից սկսած՝ կարգ ու կանոնի, բարեվարքության, եկեղեցու կառավարման, հովվական ծառայության, հոգևոր կրթության և եկեղեցու ճշմարիտ առաքելության մասին զանազան եկեղեցական ժողովներ են գումարվել և որոշումներ կայավցվել: Նա ներկայցրել է այն հարցերը, որոնք մտահագիչ է համարում՝ նշելով․
Սրանք են գլխավոր պատճառները, որոնք դրդել են մեզ միանալ ՀԱԵ բարեկարգության ծրագրին»,-ասվում է հայտարարության մեջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները և արքեպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։ Հայտարարությամբ հրապարակվել է նաև Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը՝ հետևյալ օրակարգով․բարենորոգման օրակարգի հանրահռչակում․ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |