Իրանական 2 ավիաչվերթ դեպի Երևան չեղարկվել է

Իրանական 2 ավիաչվերթ դեպի Երևան չեղարկվել է

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին կայանալիք Թեհրան-Երևան ուղղությամբ 2 չվերթ չեղարկվել է։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է չվերթերն իրականացնելու էին էին «Qeshm air» և «Caspian Airlines» ավիաընկերությունները։

Երկու չվերթն էլ չեղարկվել են իրանական ավիաընկերությունների կողմից։

Պատճառները չեն նշվում։

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ բողոքների ընթացքում զոհվել է առնվազն 5000 մարդ: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Իրանի կառավարության ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվում: Նրա խոսքով՝ սպանվածների մեջ մոտ 500-ը ուժային կառույցների աշխատակիցներ են: Պաշտոնյան «անմեղ իրանցիների» մահվան պատասխանատվությունը դրել է «ահաբեկիչների և զինյալ ապստամբների» վրա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---