Թրամփ. Ես կարգավորել եմ Հայաստանի և «Աբեր-բեջանի» միջև պատերազմը![]() 22 հունվարի 2026 - 11:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում կրկին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: «Ես կարգավորել եմ Հայաստանի և Աբեր-բեջանի միջև պատերազմը», – հայտարարել է Թրամփը՝ սխալ արտասանելով «Ադրբեջան» տեղանունը, հայտնում է Factor.am-ը: Նա հավելել է, որ այդ առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել էր իրեն։ Ավելի վաղ Թրամփը հանդես էր եկել հայտարարությամբ, որ պետք է արժանանար Նոբելյան Խաղաղության մրցանակի՝ հայ-ադրբեջանական պատերազմը կարգավորելու համար։ Նա նաև անդրադարձել էր այդ գործընթացի վերաբերյալ Պուտինի արձագանքին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |