Կոսն ու Ալիևը Դավոսում քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը![]() 22 հունվարի 2026 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը, հայտնում է APA-ն: Կոսն ասել է, որ ԵՄ-ն սատարում է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի իրագործմանը: «Մենք համաձայնեցրել ենք Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև առևտրային կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքների ինտենսիֆիկացումը»,-ասել է նա: Քննարկվել են նաև համագործակցության հնարավորությունները մի շարք ուղղություններով, այդ թվում՝ էներգետիկա, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցություններ, հումանիտար ականազերծում և այլ ոլորտներ։ Մարթա Կոսը հայտնել է, որ Եվրամիությունն պատրաստակամ է աջակցել Ադրբեջանին ականազերծման ոլորտում, ինչպես նաև ներգրավվել Նախիջևանում իրականացվող երկաթուղային վերականգնման ծրագրերում։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |