Փայլան․ Հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի մարտին

Փայլան․ Հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի մարտին

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանը X-ի իր էջում գրել է, որ հայ-թուրքական սահմաը կբացվի մարտին, հայտնում է Aysor.am-ը:

«Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետի՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացումը սպասվում է մարտ ամսին։ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի կայունացումը մեծապես կախված է այն քայլերից, որոնք առաջիկայում կձեռնարկի Թուրքիան»,-գրել է Փայլանը։

Ավելի վաղ, Փայլանն ասել էր, որ հայ-թուրքական սահմաը կբացվի հունվարից հետո:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---