Բաքվում նոտա են հանձնել ՌԴ դեսպանին՝ Արցախի ղեկավարների դատավճիռների մասին Զատուլինի խոսքերի համար![]() 7 փետրվարի 2026 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ Արցախի ղեկավարների դատավճիռների մասին Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերի կոմիտեի առաջին փոխնախագահ, իշխող «Եդինայա Ռոսիյա» կուսակցության անդամ Կոնստանտին Զատուլինի խոսքերի պատճառով: Նշվում է, որ Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում կոշտ բողոք է հնչեցվել «ՀՀ քաղաքացիների վերաբերյալ կայացված դատավճիռների մասին արտահայտությունների վերաբերյալ և ռուսական կողմին փոխանցվել է համապատասխան նոտա», հայտնում է APA-ն: Դեսպանի հետ զրույցում ռուսական կողմին հորդորել են ձեռնարկել համապատասխան քայլեր՝ «դադարեցնելու նման անձանց՝ այդ թվում Զատուլինի՝ քայքայիչ գործունեությունը», որն, ըստ ադրբեջանական կողմի, վնաս է հասցնում տարածաշրջանի «խաղաղությանը, կայունությանը և Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հարաբերություններին»։ Միջազգային «Լազարյան ակումբը», որի խորհրդի համակարգողն է Կոնստանտին Զատուլինը, հայտարարություն էր տարածել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ դատավճիռների վերաբերյալ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում կայացված դատավճիռը փաստորեն դարձել է ԽՍՀՄ փլուզման գործընթացում տարածաշրջանի հայ բնակչության արտահայտած ինքնորոշման իրավունքի դատապարտում: Ընդգծվում էր, որ Բաքվի գործընթացը հաշվեհարդար է, դատաստան, այլ ոչ թե դատավարություն։ ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |