Ռուբեն Վարդանյանի գործով դատավորները հեռացել են խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու![]() 10 փետրվարի 2026 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար, հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործերով Ադրբեջանում ընթացող դատավարությունն ավարտվել է: Այդ մասին հայտարարել է նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը: Դատավորները հեռացել են խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, հայտնում է Minval.az-ը: Նշվում է, որ «տուժածների իրավահաջորդները ցմահ բանտարկություն են պահանջել նրա համար»: ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |