Աֆեյան․ Բոլոր նրանք, ովքեր հավատում են արդարությանը, պետք է շարունակեն պայքարը Վարդանյանի ազատ արձակման համար![]() 18 փետրվարի 2026 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Բոլոր նրանք, ովքեր հավատում են արդարությանը, պետք է շարունակեն պայքարը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման համար: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Վարդանյանի ընկեր և գործընկեր Նուբար Աֆեյանը, որը նրա հետ հիմնադրել է «Ավրորա» մրցանակը: Նա անհեթեթ է անվանել դատավճիռը: «Նոր իմացա, որ իմ վաղեմի ընկերն ու բարեգործության ոլորտի գործընկեր Ռուբեն Վարդանյանը, որն անարդարացիորեն բանտարկված է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայկական ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության համար, Ադրբեջանում իր առևանգողների կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Սա ամոթ է, սա անհեթեթություն է: Աշխարհում բոլոր նրանք, ովքեր հավատում են խաղաղությանն ու արդարությանը, պարկեշտությանն ու ազնվությանը, պետք է շարունակեն պայքարը նրա ազատ արձակման համար, և ես շարունակելու եմ այն։ Ռուբենի ընտանիքն ամենից լավ է արտահայտվել. սա դատավճիռ է ամբողջ հայ ժողովրդի դեմ»,-ասվում է գրառման մեջ: Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ պահանջել էր ցմահ ազատազրկում։ Վարդանյանի «գործը» քննվել է առանձնացված վարույթով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |