Ադրբեջանը շարունակում է նոր երկաթուղու կառուցումը Նախիջևանում դեպի Հայաստան և Թուրքիա![]() 18 փետրվարի 2026 - 16:02 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանական երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերությունը (ADY) շարունակում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում նոր երկաթուղային գծի շինարարությունը: Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է արդիականացնել 10 կայարան 194․1 կիլոմետր երկարությամբ մայրուղու երկայնքով, ինչպես նաև կառուցել 814 ինժեներական կառույց, այդ թվում՝ 29 կամուրջ, 4 թունել և 12 ուղեանց, գրում է Caliber.az-ը: Նախագծման և շինարարական աշխատանքների առաջին փուլը, որը մեկնարկել է անցյալ տարվա վերջում, ընդգրկել է Սալամմյալիքը, Օրդուբադը, Ազուն և Ջուլֆան։ «Նշված երկաթուղային գիծը, որը միացվել է Զանգեզուրի միջանցքին, ապահովելու է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ուղիղ ցամաքային կապը, ինչպես նաև բացելու է մուտք դեպի Թուրքիայի, Հայաստանի և եվրոպական երկրների շուկաներ։ Նախագիծը դիտարկվել է որպես Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ և նոր տարածաշրջանային տրանսպորտային համակարգի մաս, որը ինտեգրվելու է TRIPP երթուղուն՝ Հայաստանի սահմանին Օրդուբադի շրջանում»,-ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։ TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |