Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան

Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին կայցելի Հայաստան։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։

«Նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»,-ասվում է գրառման մեջ:

Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին կհաջորդի ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը։

Մակրոնը վերջին անգամ Հայաստան է այցելել 2018-ին, Ֆրանակոֆոն պետությունների գագաթնաժողովին: Հաջորդ տարիներին հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ուրախ կլիներ տեսնել նրան ՀՀ-ում պաշտոնական այցով, սակայն, այդ այցը չի կայացել:

Photo. AP
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---