Փոխվարչապետն ու «Ռոսատոմի» պաշտոնյան խոսել են էներգետիկ անվտանգության ապահովման և գործակցության մասին![]() 5 մարտի 2026 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովին, քննարկել նրա հետ էներգետիկ անվտանգության ապահովման հարցեր: Քննարկվել են Հայաստանում «Ռոսատոմի» հետ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը և դրանց իրականացման հետագա քայլերը։ Անդրադարձ է եղել նաև էներգետիկ ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացմանը և տարածաշրջանում էներգետիկ ռեսուրսների առևտրի ընդլայնման հնարավորություններին։ 2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը կնքել են համաձայնագիր, որով կայանի շահագործման ժամկետը երկարաձգվում է մինչև 2036 թվականը։ Մինչ այդ, իշխանությունները դիտարկում են նոր ատոմակայան կառուցելու տարբերակը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ բացելով լայն հնարավորություններ խոշոր ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ դա ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած 4 միլիարդ դոլարի աջակցություն վառելիքի և սպասարկման միջոցով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |