Թեհրանի հայկական եկեղեցում Խամենեիի հիշատակին նվիրված արարողություն է անցկացվել![]() 10 ապրիլի 2026 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Թեհրանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցում անցկացվել է Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակին նվիրված արարողություն, հայտնում է Factor.am-ը՝ Al Jazeera-ի վրա հղումով: Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Խամենեիի սպանության 40-րդ օրը՝ ի նշան կրոնական համայնքներում ազգային միասնություն հաստատելու պաշտոնական ջանքերի։ Պետական հեռուստատեսությունը ցուցադրել է տեսարաններ քաղաքի կենտրոնից, որտեղ հավաքվել էր նախկին գերագույն առաջնորդի հիշատակը սգացող բազմությունը։ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին, ինչից հետո երկրում հայտարարվել էր 40-օրյա սուգ։ Մոտ մեկ շաբաթ Իրանը կառավարվել էր ժամանակավոր ղեկավար խորհրդի կողմից, որից հետո երկրի ղեկավար է դարձել Մոջթաբա Խամենեին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |