Փաշինյան․ Եղվարդի ջրամբարի կառուցման շուրջ մտածում ենք՝ գուցե ծավալը փոխելու կարիք լինի![]() 13 ապրիլի 2026 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում առկա է ջրի հետ կապված խնդիր, հետևաբար կառավարության առաջիկա հինգ առաջնահերթություններից մեկը լինելու է ջրի խնդրի լուծումը։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Եղվարդ համայնք այցի ընթացքում՝ քաղաքացիների հետ շփվելիս։ «Եղվարդի ջրամբարի խնդրի շուրջ մտածում ենք։ Նախապես նախագծվել էր, որ ջրի մի մասը պետք է մղվեր պոմպակայանով, բայց այժմ նախագիծն անիրագործելի է, որովհետև այդքան էլեկտրաէներգիա չկա։ Մտածում ենք այնպիսի նախագիծ իրականացնել, որպեսզի ջուրը գա և ջրամբարի մեջ լցվի ինքնահոս եղանակով։ Կարող է մասշտաբը փոխելու անհրաժեշտություն լինի։ Ծավալը փոքրացնենք և այդպես կառուցենք ջրամբարը»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը նաև նշել է, որ գրեթե բոլոր համայնքներում բնակիչները բարձրաձայնում են ջրի հարցը, մինչդեռ երկիրը հասել է այնպիսի զարգացման մակարդակի, որտեղ առանց ջրային պաշարների արդյունավետ կառավարման հետագա առաջընթաց հնարավոր չի լինի։ Եղվարդի ջրամբարի կառուցումը սկսվել է 1983 թ. և չի ավարտվել: Կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված էր 2021-2026 թթ․ Հայաստանում կառուցել 15 փոքր և միջին ջրամբար, սակայն, րևէ ջրամբարի կառուցման մեկնարկ դեռ չի տրվել։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |