ՀՀ-ում ոչնչացվել է NAN մանկական սննդի մեծ խմբաքանակ՝ մոտ 9700 կգ![]() 20 ապրիլի 2026 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ոչնչացվել է «Nestle» ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի այն խմբաքանակը, որը ճանաչվել է վտանգավոր, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ «Ոչնչացվել է մոտ 9700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակ։ Ոչնչացման պատճառը, ըստ Ռուսաստանից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների, մանկական սննդի չոր, արագ լուծվող, կաթնային և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է»,– ասված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։ Տեսչական մարմնից նշել են, որ իրականացված վերահսկողության արդյունքում ընդունվել է որոշում ամբողջ խմբաքանակը ոչնչացնել՝ սահմանված կարգով և անվտանգության բոլոր պահանջների պահպանմամբ։ «Nestlé» ընկերությունը 2026 թվականի հունվարի 9-ին համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ՝ կապված ցերևիլիդ տոքսինով հնարավոր աղտոտման ռիսկի հետ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |