ՍԱՏՄ-ն կասեցրել է Դիլիջանում լիմոնադի արտադրամասի աշխատանքը![]() 23 ապրիլի 2026 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գործող լիմոնադի և շշալցված ջրերի արտադրամասում արձանագրվել են սանիտարահիգիենիկ բազմաթիվ խախտումներ, ինչի արդյունքում գործունեությունը կասեցվել է։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրամասում չեն ապահովվել անհրաժեշտ պայմանները սննդամթերքի անվտանգ արտադրության համար։ Մասնավորապես, չի բացառվել հումքի և պատրաստի արտադրանքի խաչաձև աղտոտման հնարավորությունը, չեն պահպանվել պահեստավորման պահանջները, ինչպես նաև բացակայել են օդափոխության և բավարար լուսավորության համակարգերը։ Բացի այդ, արտադրամասում մակերևույթները չեն համապատասխանել սանիտարական նորմերին, առաստաղներն ու տանիքի ներքին հատվածները չեն ապահովել մաքրության և անվտանգության պահանջները, իսկ պատուհանները չեն ունեցել համապատասխան պաշտպանիչ ցանցեր։ Նշվել է նաև, որ կոյուղու համակարգը չի ապահովել աղտոտման ռիսկերի բացառումը, իսկ միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցառումները չեն կազմակերպվել պատշաճ կերպով։ Խախտումների շարքում ընդգրկվել է նաև այն, որ սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական տարածք, և աշխատակիցների համար նախատեսված հանդերձարան չի եղել։ Արդյունքում տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ արտադրամասի գործունեությունը կասեցվել է, իսկ տնտեսվարողին հանձնարարարվել է վերացնել արձանագրված խախտումները սահմանված ժամկետում՝ համապատասխանեցնելով այն գործող իրավական պահանջներին։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |