Հունաստանի նախագահ. Պատմական հիշողությունը պահանջում է մշտական ​​զգոնություն

Հունաստանի նախագահ. Պատմական հիշողությունը պահանջում է մշտական ​​զգոնություն

PanARMENIAN.Net - Պատմական հիշողությունը պահանջում է մշտական ​​զգոնություն, ասվում է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ:

«Այսօր՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին, որը մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործություններից մեկն է, մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1.5 միլիոն զոհերի հիշատակին»,-նշել է Հունաստանի նախագահը, հայտնում է Արմենպրեսը Հունաստանի նախագահի պաշտոնական կայքի վրա հղումով:

Նա ընդգծել է, որ այս հիշողությունը ներկայացնում է պատասխանատվություն՝ ինչպես զոհերի, այնպես էլ պատմական ճշմարտության հանդեպ՝ կանխելու մոռացությունը և դրա հետևանքով առաջացող ռևիզիոնիզմը, բռնությունն ու անհանդուրժողականությունը։

«Հունաստանն ու Հայաստանը կապված են համատեղ փորձությունների, ինչպես նաև համերաշխության, բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր հարաբերությունների միջոցով կերտված հավերժական կապերով։ Ժամանակակից միջազգային համատեքստում, որը բնորոշ է ճգնաժամերին, հակամարտություններին և անորոշությանը, ժողովուրդների միջև խաղաղության, փոխըմբռնման և համագործակցության նկատմամբ հանձնառությունն ավելի կարևոր է դառնում։ Պատմական հիշողությունը պահանջում է մշտական զգոնություն՝ ապահովելու համար, որ պատմության ողբերգական իրադարձությունները երբեք չկրկնվեն»,-շեշտել է Տասուլասը։

Հունաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1999 թվականին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---