Լավրով. ՀՀ-ն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձությունով է անցնում

Լավրով. ՀՀ-ն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձությունով է անցնում

PanARMENIAN.Net - Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձությունով է անցնում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այժմ հարևան Հայաստանը նույնպես անցնում է այս եվրամիութենական «կամ-կամ, ընտրեք» կաղապարի փորձության միջով։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այս թեմայի վերաբերյալ շատ մանրամասն խոսել է նաև մայիսի 9-ի մամուլի ասուլիսում. Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի, ինքնուրույն ընտրություն կատարի՝ ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում, թե միանալ ԵՄ-ին։ Մենք կհարգենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն, սակայն այդ ընտրությունը պետք է կատարվի», — ասել է նա, հայտնում է «Իզվեստիան»:

Լավրովի խոսքով՝ եթե Երևանն արդեն ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք, ապա Հայաստանի իշխանություններն իրենք են հարցը դրել հստակ ընտրության ձևաչափով։

«Եթե նման օրենք կա, նշանակում է՝ դու ինքդ արդեն հարցը դրել ես կտրուկ ձևով, բայց այդ դեպքում եկեք պատասխան տանք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին», — ընդգծել է նախարարը։

Մարտին Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է օրինագիծ, որով մեկնարկել է երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Միևնույն ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին պետք է դառնա ժողովրդի կամարտահայտության առարկա։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---