Օվերչուկ․ ՌԴ-ն փորձում է ՀՀ-ին հասցնել, որ ԵՄ-ն փաստացի վերածվել է ռազմական միության

Օվերչուկ․ ՌԴ-ն  փորձում է ՀՀ-ին հասցնել, որ ԵՄ-ն փաստացի վերածվել է ռազմական միության

PanARMENIAN.Net - Մոսկվան փորձում է Հայաստանին հասցնել իր գնահատականը, ըստ որի՝ Եվրամիությունը փաստացի վերածվել է ռազմաքաղաքական միավորման, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը նախկինում ևս բազմիցս անդրադարձել է այս հարցին և շարունակում է դա անել նաև այժմ՝ ուշադրություն հրավիրելով Եվրամիության վերաբերմունքին Ռուսաստանի նկատմամբ, գրում է Vesti.ru-ն:

«Մենք Հայաստանի հետ մշտապես խոսել ենք այս մասին, և այդ խոսակցությունները շարունակվել են ոչ մեկ տարի։ Բնականաբար, ամեն ինչ տեղի է ունեցել փակ ձևաչափով, քանի որ չէինք ցանկանում դա հանրայնացնել։ Մենք ասել ենք, որ Եվրամիությունն այսօր արդեն այն տնտեսական ինտեգրացիոն միավորումը չէ, ինչպիսին նախկինում էր։ Այսօր այն միություն է, որը փաստացի վերափոխվել է ռազմաքաղաքական միավորման և բացահայտ հայտարարում է մեր երկրի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքի մասին։

Իհարկե, մենք այս հանգամանքի վրա ուշադրություն ենք հրավիրել և շարունակում ենք հրավիրել մեր հայ գործընկերների, ընկերների և դաշնակիցների ուշադրությունը, որպեսզի նրանք մտածեն, թե ինչ են անում»,– ասել է Օվերչուկը։

Ավելի վաղ նա նշել է, որ Հայաստանը կարծում է, թե Եվրամիությունը կարող է ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել երկրի տնտեսական զարգացման համար։ Սակայն, Օվերչուկի գնահատմամբ, ԵՄ-ն ներկայումս իրենից ներկայացնում է ոչ թե տնտեսական ինտեգրացիոն կառույց, այլ ռազմաքաղաքական բլոկ։

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---