Զախարովա. Ամբողջ ընտրարշավն ու քվեարկությունն անցել են ընդդիմադիրների կոշտ հետապնդումների պայմաններում

Զախարովա. Ամբողջ ընտրարշավն ու քվեարկությունն անցել են ընդդիմադիրների կոշտ  հետապնդումների պայմաններում

PanARMENIAN.Net - ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները խորհրդարանական ընտրությունների ընթացքում թույլ են տվել կոպիտ ընթացակարգային խախտումներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ամբողջ ընտրարշավը և քվեարկության գործընթացն անցել են ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների, նրանց ակտիվիստների ու աջակիցների նկատմամբ կոշտ հետապնդումների պայմաններում։ Հետապնդումների «թափի» տակ է հայտնվել նաև երկրում ավանդաբար խոր հարգանք վայելող Հայ առաքելական եկեղեցին։ Այս ամենը Երևանի կողմից ժողովրդավարական սկզբունքների և ազատ ընտրությունների անցկացման ընթացակարգերի կոպիտ ոտնահարում է»,- նրա խոսքերը մեջբերել են գերատեսչության պաշտոնական կայքում։

Ըստ նրա՝ ընտրությունները ցույց են տվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը զգալիորեն նվազել է:

«Ինչ վերաբերում է Մոսկվայի հետագա գծին ՀՀ հետ գործերում, ապա մենք մեր քաղաքականությունը մտադիր ենք կառուցել՝ հաշվի առնելով ՀՀ ղեկավարության իրական քայլերը»,-ասել է նա:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել հայկական հասարակության բևեռացվածությունը:

«Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել, որ հայկական հասարակությունը խիստ բևեռացված է»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։

Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---