Ռուբիո․ ԱՄՆ-ն աջակցում է Փաշինյանին և ՀՀ-ին խաղաղությանը ձգտելու ջանքերում

Ռուբիո․ ԱՄՆ-ն աջակցում է Փաշինյանին և ՀՀ-ին խաղաղությանը ձգտելու ջանքերում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում:

«ԱՄՆ-ն վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին է խաղաղությանը ձգտելու ջանքերում, և մենք հանձնառու ենք առաջ մղելու Վաշինգտոնի խաղաղության պատմական գագաթնաժողովի նպատակները, այդ թվում՝ TRIPP ծրագրի իրագործումը։

Ակնկալում ենք համատեղ աշխատանք Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար»,-գրել է Ռուբիոն։

Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---