Փեզեշքիանը շնորհավորել է Փաշինյանին, Արաղչին՝ հայերեն գրառում արել![]() 9 հունիսի 2026 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա տարիներին երկկողմ կապերը կշարունակեն ընդլայնվել։ Փեզեշքիանը բարձր է գնահատել ընտրությունների հաջող անցկացումը և հայ ժողովրդի կողմից Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ցուցաբերած նոր աջակցությունը որակել որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, զարգացման, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքականություն վարելու նրա ցանկության նշան։ Իրանի նախագահը վստահություն է հայտնել, որ վերջին տարիներին Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների դրական և դինամիկ միտումը կամրապնդվի երկու հարևան երկրների միջև ավելի լայն և կառուցողական համագործակցության միջոցով։ Փեզեշքիանի խոսքով՝ այս գործընթացը կնպաստի երկու երկրների շահերի առաջմղմանը՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը՝ տարածաշրջանային պետությունների համագործակցության և համատեղ ջանքերի միջոցով։ Նա նաև խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն է մաղթել Հայաստանի կառավարությանը և ժողովրդին՝ երկիրը բնութագրելով որպես բարեկամ հարևան՝ Իրանի հետ երկարատև կապերով։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայերեն գրառումով է շնորհավորելով Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտնում է Factor.am-ը: «Ուրախ ենք, որ ստեղծվել են լավ հնարավորություններ՝ շարունակելու Իրան-Հայաստան հարաբերություններում ձևավորված դրական ու դինամիկ ընթացքի ամրապնդմանը միտված կառուցողական համագործակցությունը»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։ Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |