ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը![]() 15 հունիսի 2026 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որն արվել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ: Նշվում է, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը կարող է նպաստել «3+3» տարածաշրջանային հարթակը, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: Ընդգծվում է, որ նախատեսվող բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու Անդրկովկասում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տարածաշրջանի հետհակամարտային վերականգնման հարցերը։ «Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկաս ունենալու հարցում։ Դրան հնարավոր է հասնել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում համատեղ ջանքերի շնորհիվ», - ասվում է հայտարարությունում։ «3+3» հարթակը միավորում է Հարավային Կովկասի երեք երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին, ինչպես նաև Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին։ Ձևաչափը ստեղծվել է 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո: Վրաստանը չի մասնակցում հարթակի գործունեությանը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |