Ֆիդանը և Լավրովը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը![]() 16 հունիսի 2026 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցությունների ընթացքում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում: «Մենք մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Խաղաղության գործընթացը, որն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Սա տարածաշրջանում խաղաղության համար շատ կարևոր գործոն է»,-ասել է Ֆիդանը։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |