Վրաստանը հերքել է. Հայկական ելակն իր տարածքով չի վերաարտահանվում ՌԴ՝ այլ ծագում նշելով![]() 19 հունիսի 2026 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե հայկական գյուղատնտեսական արտադրանքը, մասնավորապես՝ ելակը, Ռուսաստան է մատակարարվել Վրաստանի տարածքով։ «Նախարարությունը կտրականապես մերժում է հայկական լրատվամիջոցի տարածած տեղեկությունը հայկական արտադրանքի ծագման փոփոխության և բեռների՝ այլ հարևան երկրի անվան տակ, Ռուսաստանի Դաշնության տարածք վերաարտահանման նպատակով։ Նման հաղորդումները կրում են սպեկուլյատիվ բնույթ, չեն համապատասխանում իրականությանը և կարող են վնաս հասցնել երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին», — ասվում է հայտարարությունում։ Գերատեսչությունը նաև մտահոգություն է հայտնել այն հանգամանքի կապակցությամբ, որ Վրաստանը ներքաշվում է հարևան երկրում քաղաքական պայքարի նման կոպիտ դրսևորումների մեջ։ Հայկական լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ հայկական ելակը տանում են Վրաստան և այնտեղից «թուրքականի անվան տակ արտահանում Ռուսաստան»։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |