Ուշակով․ ՀՀ հետ կապված՝ ՌԴ-ն տեսնում է ինտեգրման միավորումներին հարվածելու փորձերը

Ուշակով․ ՀՀ հետ կապված՝ ՌԴ-ն տեսնում է ինտեգրման միավորումներին հարվածելու փորձերը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է ինտեգրման միավորումներին հարված հասցնելու փորձեր:

«Մենք տեսնում ենք ՌԴ մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումներին հարված հասցնելու կանոնների վրա հիմնված կարգի կողմնակիցների համառ փորձերը։ Միաժամանակ տարածվում են պատրանքային պատկերացումներ այն մասին, թե հնարավոր է վերանայել այն ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը, որոնք դարեր շարունակ ապրել են կողք կողքի և միշտ օգնել են միմյանց»,- ասել է Ուշակովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ուշակովը այս հայտարարությունն արել է «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի ընթացքում՝ անդրադառնալով Հայաստանի շուրջ գործընթացներին և տարածաշրջանային համագործակցության հարցերին։

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---