Սոֆիայի կենտրոնական փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»

Սոֆիայի կենտրոնական փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»

PanARMENIAN.Net - Սոֆիայի սրտում՝ Պեյո Յավորով թաղամասում գտնվող ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ պաշտոնապես կկոչվի «Հայաստան ճեմուղի»։

Այս որոշումն ընդունվել է Սոֆիայի քաղաքային խորհրդի կողմից միաձայն՝ 33 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։ Այս միաձայն աջակցությունը բարեկամության և փոխադարձ հարգանքի կարևոր դրսևորում է, որն արտացոլում է հայ և բուլղար ժողովուրդների միջև ձևավորված դարավոր կապերն ու ամուր բարեկամությունը, հայտնում է Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը:

«Մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում Սոֆիայի քաղաքային խորհրդին և Սրեդեց շրջանի վարչակազմին՝ նվիրվածության և հետևողական ջանքերի համար, որոնց շնորհիվ կյանքի կոչվեց այս նախաձեռնությունը՝ դառնալով հայ-բուլղարական պատմական բարեկամության մնայուն խորհրդանիշ, ինչպես նաև Բուլղարիայում հայկական ներկայության և հայ համայնքի ներդրման արժևորման արտահայտություն»,-ասվում է գրառման մեջ՚

Նշվում է, որ պաշտոնական բացման մասին կտեղեկացվի լրացուցիչ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---