Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին![]() 26 հունիսի 2026 - 15:26 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն X-ի իր միկրոբլոգում: Նա անդրադարձել է Բաքվում անցկացված հանդիպումներին: «Մեր քննարկումները նվիրված էին տարածաշրջանային զարգացումներին, Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերություններին, տրանսպորտային և լոգիստիկ հնարավորություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ում և Ադրբեջանում ԵՄ բարձր մակարդակի առաջիկա շփումներից առաջ կայանալիք հարցերին: Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին»,-ասվում է գրառման մեջ: Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |