Reutres․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան![]() 26 հունիսի 2026 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի սկզբին կայցելի Հայաստան և Ադրբեջան, գրում է Ռեւտեռս-ը Եվրոպական միության վր հղումով: Նշվում է, որ ՀՀ այցի նպատակը Բրյուսելի աջակցությունն է Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից գործադրվող քաղաքական ճնշումների պայմաններում։ Նշվում է նաև, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նպատակ է դրել առաջ շարժվել դեպի Եվրամիության անդամակցություն, այս հունիսի7-ին վերընտրվել է՝ չնայած միջազգային դիտորդների գնահատականներին, որոնց համաձայն՝ ընտրական գործընթացն ուղեկցվել է Ռուսաստանի կողմից բացահայտ միջամտությամբ և ճնշմամբ։ Իր հերթին Մոսկվան մեղադրել է արևմտյան երկրներին՝ հայտարարելով, որ դրանք միջամտել են ընտրական գործընթացին՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի։ Ավելի վաղ Politico-ն էր գրել, որ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և, որ պատվիրակության կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է ավելի վաղ հրապարակված տեղեկությունները, ըստ որոնց՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մոտ ժամանակում կայցելի Հայաստան։ Նա նշել է, որ այցի օրակարգում կլինի հայկական գյուղմթերքի արտահանումը ԵՄ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |