Բնական գազի սակագները բնակիչների համար չեն փոխվի

Բնական գազի սակագները բնակիչների համար չեն փոխվի

PanARMENIAN.Net - Հայաստանում բնակիչ-բաժանորդների համար բնական գազի սակագները չեն փոփոխվի։ Նման որոշում է կայացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ հուլիսի 1-ին անցկացված նիստում:

Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջներից բխող՝ հանձնաժողովի նախաձեռնած սակագների վերանայման գործընթացի ընթացքում գնահատվել են սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնները։

Արդյունքում վերանայվել են բնական գազի փոխադրման, բաշխման և գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների սակագները, սակայն այդ փոփոխությունները չեն անդրադառնա բնակիչ-բաժանորդների կողմից կատարվող վճարներին։

«Այսպիսով, բնակիչ-բաժանորդների համար բնական գազի սակագները կմնան անփոփոխ։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի օգոստոսի 1-ից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---