ԱՄՆ-ն ՀՀ քաղաքացուն արտաքսել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն

ԱՄՆ-ն ՀՀ քաղաքացուն արտաքսել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները հունիսի առաջին կեսին Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել ՀՀ քաղաքացու (կամ քաղաքացիների), սակայն մինչ այժմ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի պատասխանել հարցմանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Մինչդեռ ԱՄՆ Պետդեպարտամենտն ինքն է խորհուրդ տալիս իր քաղաքացիներին չմեկնել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն՝ «անկարգությունների, հանցագործությունների, առևանգումների, ահաբեկչության ռիսկերի» պատճառով։

Խոսքը վերաբերում է այն դեպքին, երբ ԱՄՆ իշխանությունները երրորդ երկրի մոտ 20 քաղաքացու են արտաքսել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն։ Դատարանների որոշումների հետևանքով նրանց չի թույլատրվել վերադարձնել իրենց հայրենիք, ինչից հետո ԱՄՆ իշխանությունները սահմանափակումները շրջանցելու տարբերակ են գտել՝ նրանց ուղարկելով երրորդ երկիր։

Այն, որ արտաքսվածների թվում եղել է նաև ՀՀ քաղաքացի (կամ քաղաքացիներ), հայտնել է AP գործակալությունը՝ հղում կատարելով իրանա-ամերիկյան իրավական պաշտպանության հիմնադրամի (IALDF) գործադիր տնօրեն Ալի Ռահնամիին։

Ավելի ուշ CBS-ին տված մեկնաբանությունում ԱՄՆ պաշտոնյան, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, հաստատել է այդ տեղեկությունը։ Նրա խոսքով՝ արտաքսվածների թվում եղել են նաև միգրանտներ Հայաստանից և Իրաքից։

Արտաքսվածների ցանկում ՀՀ քաղաքացու (կամ քաղաքացիների) առկայության մասին տեղեկությունը հաստատել է նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։

Արտաքսվածներին Բանգի՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության մայրաքաղաք, տեղափոխած չվերթը մինչև Բանգի հասնելը կանգառ է կատարել Գանայում։

2026-ի մայիսին ևս իրականացվել է ԱՄՆ-ից Հայաստան արտաքսված անձանց տեղափոխող չվերթ։ 2025 թվականին ԱՄՆ–ից Հայաստան էր ուղարկվել արտաքսված անձանցով 2 ինքնաթիռ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---