Կոս․ ԵՄ-ի հետ Հրվ․ Կովկասում փոխկապակցվածության զարգացման գործընթացը նոր փուլում է

Կոս․ ԵՄ-ի հետ Հրվ․ Կովկասում փոխկապակցվածության զարգացման գործընթացը նոր փուլում է

PanARMENIAN.Net - ԵՄ-ի հետ Հարավային Կովկասում փոխկապակցվածության զարգացման գործընթացը նոր փուլ է մտել, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը: Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում:

«Ես նոր եմ վերադարձել եմ Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ մեր աշխատանքը տեղափոխեցինք հաջորդ փուլ։ Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ու էներգետիկ երթուղիները։ Փոխկապակցվածության ընդլայնումն ու զարգացումը փոխլրացնում են միմյանց՝ նպաստելով Եվրոպայի կայունության, բարգավաճման և անվտանգության ամրապնդմանը»,- ընդգծել է Կոսը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում ասել է, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների համար՝ 450 միլիոնանոց սպառողների շուկայում։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում հայտարարել է, որ Եվրամիությունը 20 միլիոն եվրոարժողությամբ նոր ծրագիր կմեկնարկի, որն ուղղված էխաղաղության խթանմանըտարածաշրջանում։ Նա հայտարարել է նաև, որ ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո դրամաշնորհ է տրամադրելու Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար։ Ըստ նրա՝ նախագծերը կարող են ներառել, օրինակ, Նախիջևանով երկաթուղային հաղորդակցության ստեղծումը և Բաքվի նավահանգստի զարգացումը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---