Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել

Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել

PanARMENIAN.Net - Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել՝ ավտոբուսը ՀՀ կմեկնի յուրաքանչյուր հինգշաբթի։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը:

«Այժմ «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից հնարավոր է հասնել Հայաստանի մայրաքաղաք։ Դեպի Երևան ուղևորափոխադրումները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի»,– ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը:

Տոմսերը կարելի է գնել առցանց՝ «Մոսկվայի մետրո» հավելվածի միջոցով՝ «Միջքաղաքային ավտոբուսներ» հատուկ բաժնում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---