Եվրախորհրդարանում քննարկվում է Բաքվում պահվող հայ գերիների հարցը![]() 14 հուլիսի 2026 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանում ընթանում է «Հայ քաղբանտարկյալները Ադրբեջանում և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։ Նշվում է, որ միջոցառումը համատեղ կազմակերպել են Եվրախորհրդարանի անդամներ Կոստաս Մավրիդեսը (Սոցիալ-դեմոկրատներ, Կիպրոս), Միրիամ Լեքսմանը (ԵԺԿ, Սլովակիա) և Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD)։ Համաժողովի նպատակն է ներկայացնել Ադրբեջանում հայ պատանդների իրավիճակի թարմացված գնահատականը։ Քննարկման առարկա են դառնալու նաև քաղաքականացված հետապնդումների, կամայական կալանքի և խիստ դատավճիռների վերաբերյալ մտահոգությունները, ինչպես նաև դրանց ազդեցությունը Եվրոպայի մարդու իրավունքների քաղաքականության և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա, հայտնում է Factor.am-ը: Համաժողովին մասնակցում է նաև Բաքվում շինծու գործերով ապօրինի դատապարտված ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է կյանքի համար: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Լուսիանա Մինասյանը։ «Նրա սիրտն ախտահարված է. ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկցիա+աորտայի անբավարարություն, կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և արյան բարձր ճնշում: Այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն վիճակի» մասին եզրակացւթյան ետևում: Ոչ մի իրական բուժում»»,- գրել է Մինասյանը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |