Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնումը![]() 28 հուլիսի 2026 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնումը: Այդ մասին հայտարարել է Աքյաքայի քաղաքապետ Էրգուդեր Թոփթաշը, տեղեկացնում է Արմենպրեսը: Նրա գնահատմամբ, աշխտանքները կավարտեն 2-3 ամսից։ Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից հետո ակնկալում են, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետ կապված որևէ խնդիր չի լինի։ Թոփթաշը տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահի հանձնարարականով և տրանսպորտի նախարարության համակարգմամբ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել սահմանային անցակետերը, երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու համար։ «Այնպես որ շինարարությունը սկսված է, աշխատանքներն ընթացքի մեջ են»,- նշել է Աքյաքայի քաղաքապետը: Նա հավելել է, որ մրցույթ է հայտարարվել նաև Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի կառուցման համար։ «Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի մրցույթն արդեն հայտարարված է, և ակնկալում ենք, որ աշխատանքներն այնտեղ նույնպես կսկսվեն: Եվ սա մեր կառավարությունների քաղաքականության մի մասն է՝ բարիդրացիական, բարեկամական հարաբերությունները խթանելու համար»,- ասել է Թոփթաշը: Աքյաքայի քաղաքապետն այն կարծիքին է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումից տնտեսապես շահելու են երկու երկրներն էլ։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում համագործակցության լայն հնարավորություններ կան։ Մայիսին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը շուտով կսկսի Երասխի և Գյումրի-Աքյաքա շրջանի երկաթուղիների վերակառուցումը: Թուրքիան ՀՀ հետ սահմանը փակել է 1993 թվականից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |