2010 թ. փետրվարին Հայաստանում արձանագրվել է սակագների 0.5% հավելաճ 9 մարտի 2010 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է սակագների 0.5% հավելաճ, ինչը մեծապես պայմանավորվել է հանրային սննդի` 0.9%, բուժսպասարկման` 1.7%, մշակույթի ոլորտի` 2.1% ծառայությունների սակագների հավելաճով: Հայաստանի վիճակագրական ծառայությունների տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է բնակարանային կոմունալ ծառայությունների սակագների 0.2% հավելաճ, տրանսպորտի ծառայությունների սակագների 1.1% նվազում, իսկ կենցաղային բնույթի, կապի, կրթության համակարգի, հանգստի կազմակերպման, իրավական ու բանկային ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2010թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-1.2% հավելաճ, իսկ մյուս 3 քաղաքներում` 0.1% նվազում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ աճել են 0.5%-ով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |