Խոսրով Հարությունյան. Հայաստանում չի մշակվում հողերի 40-50 տոկոսը16 ապրիլի 2010 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում չի մշակվում հողերի 40-50 տոկոսը կամ 90 հազար հա: Այդ մասին Երևանում լրագրողներին հայտնել է Հայաստանի Հանրային խորհրդի ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը գյուղատնտեսական կոոպերացիաների զարգացման խնդիրներին նվիրված խորհրդաժողովի ժամանակ: Նրա խոսքերով, վերջին 20 տարում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացիների դրությունը չի լավացել, նրանք մնացել են նույքան անօգնական, որքան 90-ականների սկզբներին: “Պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել գյուղացիների համար, որպեսզի նրանք շահագրգռված լինեն հողի մշակման մեջ: Ներկա պայմաններում դա նրանց համար շահավետ չէ”,- ասել է նա: Հարությունյանի խոսքերով, գյուղատնտեսական քաղաքականության մեջ պետք է իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնց դեպքում շեշտը դրվելու է գյուղացի-արտադրողների վրա, որոնք իրենց աշխատանքի հաշվին կկարողանան ապահովել ընտանիքը: “Դրան կարելի է հասնել գյուղատնտեսական կոոպերացիաների կազմում միավորվելու ճանապարհով”,- ավելացրել է նա: Հանրային խորհրդի ներկայացուցչի խոսքերով, պետությունը կարող է նպաստել կոոպերացիաների զարգացմանն օրենսդրական դաշտը բարելավելու և վարկեր տրամադրելու ձևով ֆինանսական աջակցություն ցույց տալու միջոցով: “Կոոպերացիաները կարող են դառնալ հակամենաշնորհային ինստիտուտ, քանի որ հենց գյուղացիները կարող են մասնակցել բոլոր գործընթացներին ինչպես հողերի մշակման, այնպես էլ արտադրանքի իրացման գործում”,- ասել է Հարությունյանը: Գյուղատնտեսական կոոպերացիաների զարգացմանը նվիրված խորհրդաժողովը կազմակերպվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հանրային խորհրդի և Ագրարային համալսարանի կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |