Պան Գի Մունը կոչ է արել միավորել ուժերը` մինչև 2015 թվականը Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու համար![]() 21 սեպտեմբերի 2010 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով սեպտեմբերի 20-22-ը Նյու-Յորքում ընթացող աղքատության, սովի և հիվանդությունների հարցերի վերաբերյալ գագաթաժողովում` ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մասնակից երկրների ներկայացուցիչներին կոչ է արել միավորել ուժերը` մինչև 2015 թվականը Հազարամյակի զարգացման նպատակներին (ՀԶՆ) հասնելու համար, հաղորդում է CNN-ը: «Միջազգային հանրությունն ունի այն գիտելիքներն ու ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են ՀԶՆ հասնելու համար: Այսօր մեր խնդիրը կայանում է ՀԶՆ հասնելու գործողությունների ծրագրի համաձայնեցման մեջ»,- նշել է Պան Գի Մունը սեպտեմբերյան գագաթաժողովի համար պատրաստած իր զեկույցում: ՄԱԿ ամենամյա Գլխավոր Վեհաժողովը կկայանա սեպտեմբերի 23-ին: ՄԱԿ ներկայացուցիչները երկրների առաջնորդներին կոչ են անում օգտագործել գագաթաժողովը Վեհաժողովին պատրաստվելու համար և մի շարք միջազգային համաձայնագրերը, առաջին հերթին` մարդու իրավունքներին վերաբերողները` ահաբեկչության դեմ պայքարի և շրջակա միջավայրի պաշտպանության գործում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |