ՀՀ վարչապետը ԱԶԲ-ին պատմել է հայկական կառավարության հակաճգնաժամային ծրագրի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին պատվիրակության ղեկավար Աշոկ Կումար Լահիրիի գլխավորությամբ։ Ինչպես նշվում է Հայաստանի կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հանդիպման ժամանակ վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ծավալված արդյունավետ համագործակցության վերաբերյալ ու կարևորել դրա շարունակականության ապահովումը։

Անդրադառնալով համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներին` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրով իրականացված միջոցառումները։

Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։ Այդ համատեքստում կառավարության ղեկավարն ընդգծել է գիտելիքահենք տնտեսության ձևավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և կրթական համակարգի բարեփոխումների իրականացման գործում ԱԶԲ-ի ներգրավվածության կարևորությունը։ Առաջնային է համարվել նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության ու ԱԶԲ-ի միջև համագործակցության մակարդակը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---