Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու կառուցման հետ կապված խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով27 հոկտեմբերի 2010 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու կառուցման հետ կապված բնապահպանական, քաղաքաշինական, էներգետիկ, երկրաբանական և այլ խնդիրների շրջանակներում տեղանքը ուսումնասիրելու և առավել արդյունավետ ծրագիր ընտրելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, հանձնաժողովում ընդգրկվել են տարբեր շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում` ՀՀ տրանսպորտի և կապի, տարածքային կառավարման, քաղաքաշինության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, «Տրանսնախագիծ» ինստիտուտի, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչներ: Մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը հանձնաժողովը պետք է ավարտի ուսումնասիրման աշխատանքները և արդյունքների մասին համապատասխան եզրակացություն ներկայացնի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |