Հայաստանի կառավարությունը կխթանի դեղագործական շուկայի զարգացումը

Հայաստանի կառավարությունը կխթանի դեղագործական շուկայի զարգացումը

PanARMENIAN.Net - Երևանում բացվել է դեղագործության ոլորտում մրցունակությանը նվիրված միջազգային համաժողովը: «Մենք գտնում ենք, որ դեղագործության ոլորտ Հայաստանում լուրջ ներուժ ունի, ինչպես արտահանման ծավալների ավելացման, այնպես էլ ներկրվող դեղերի փոխարինման առումով: Դրա համար հայ դեղարտադրողները պետք է ավելի մեծ հավակնություններ ունենան և ավելի վստահ մարքեթինգային քաղաքականություն վարեն»,-համաժողովի բացմանն ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Ըստ նրա, երկրի կառավարությունը պատրաստ է աջակցել այն ընկերություններին, որոնք հանդես կգան նոր գաղափարներով և նոր ներդրումային ծրագրերով: Նախարարը նշել է, որ այս պահի դրությամբ տեղական արտադրության դեղորայքը զբաղեցնում է ՀՀ դեղորայքի շուկայի 12 տոկոսը, իսկ 40 տոկոսն արտահանվում է ԱՊՀ երկրներ: «Եթե 2005թ. դեղերի արտահանումը կազմել է 1,5 մլն դոլար, ապա 2009թ., չնայած ճգնաժամին, այդ թիվը եռապատկվել է, իսկ ընթացիկ տարվա 10 ամիսներին այն կազմել է 19 տոկոս»,-հավելել է նա:

Միջոցառումն անցնում է «Մրցունակ մասնավոր հատվածը Հայաստանում» (USAID/CAPS) ծրագրի ֆինանսական աջակցությամբ: Կազմակերպիչներն են Դեղարտադրողների ու ներմուծողների միությունը, Դեղորայքի և բժշկական տեխնոլոգիաների արտահանման կենտրոնը, Զարգացման հայկական գործակալությունը, էկոնոմիկայի ու առողջապահության նախարարությունները: Խորհրդաժողովի մասնակիցները կքննարկեն ԵՄ չափանիշների ներդրման, համապատասխան իրավական դաշտի ձեևավորման, ԱՊՀ երկրներում դեղորայքի շուկայի հնարավորությունների հարցերը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---