«Դիօքսինային» համաճարակը չի սպառնում Հայաստանին![]() 11 հունվարի 2011 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովն «անհամաչափ արձագանք» է համարում Գերմանիայից այլ երկրներ գյուղատնտեսական արտադրության ներկրման վրա արգելքը դնելը: Եվրոպական պաշտոնյաների կարծիքով, դիօքսիոնով վարակված մթերքները վտանգավոր չեն սպառողների համար: Եվրահանձնաժողովի կարծիքով, դիօքսինային սկանդալը չպետք է հանգեցնի Գերմանիայից կենդանաբուծական մթերքների ներկման արգելքի: «Դա անհամաչափ արձագանք է»,- Բրյուսելում ասել է սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով ԵՄ հանձնակատարի ներկայացուցիչը, հաղորդում է Deutsche Welle-ն: Հունվարի սկզբին Գերմանիայից խոզի միս ներկրելու վրա ժամանակավոր արգելքի մասին հայտարարել է Հարավային Կորեան: Գերմանական մսամթերքի վրա վերահսկողությունը խստացրել է նաև Ռուսաստանը: Քանի որ Հայաստանը Գերմանիայից չի ներկրում ոչ թռչուն, ոչ ձու, ապա «դիօքսինային» համաճարակը չի սպառնում մեր երկրին, կարծում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Ուսումնասիրությունների համաձայն, դիօքսինն առաջացնում է տարբեր հիվանդություններ, այդ թվում` քաղցկեղ և անպտղություն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |