Առաջիկա 2 ամսում Հայաստանը և Իրանը վերջնական պայմանավորվածության կգան նավթատարի շինարարության հարցում![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանը և Իրանն առաջիկայում մտադիր են վերջնական պայմանավորվածության հանգել Թավրիզ-Երևան նավթատարի շինարարության հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարը վերջերս գտնվում էր Թեհրանում, որտեղ կողմերը զգալի արդյունքների են հասել տնտեսական համագործակցության ոլորտում: «Առաջիկա 2 ամիսների ընթացքում մենք ակնկալում ենք հասնել վերջնական պայմանավորվածության, ինչը թույլ կտա սկսել նավթատարի շինարարությունը»,- ասել է Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, եթե ամեն ինչ ընթանա ժամանակացույցով, ապա նավթամուղը կարող է շահագործման հանձնվել մինչև 2014-ը: Գնահատելով Իրանի հետ համագործակցությունն էներգետիկ ոլորտում` նախարարը նշել է, որ այն գտնվում է բարձր մակարդակում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |