«Աշտարակ կաթ» ընկերությունը չի բացառում կաթնամթերքի գների բարձրացումը23 փետրվարի 2011 - 17:02 AMT PanARMENIAN.Net - «Աշտարակ կաթ» ընկերությունը հայտնում է, որ իր արտադրատեսականու համար ընկերությունն առայժմ ոչ մի գնային փոփոխություն չի իրականացրել: Միևնույն ժամանակ` հաշվի առնելով հումքի շուկայում արձանագրված զգալի գնաճը, «Աշտարակ կաթ» ընկերությունում կատարվում են մանրակրկիտ հաշվարկներ, որից հետո չի բացառվում որոշ ապրանքների գնային փոփոխություն: Ամեն դեպքում, «Աշտարակ կաթ» ընկերությունը հավաստիացնում է, որ ընկերությունն իր բոլոր գործողություններում, հնարավորինս հաշվի կառնի սպառողի շահերը: Վերջին օրերին հայկական շուկայում արձանագրվել են «Մարիաննա» և «Անի» ընկերությունների կաթնամթերքի թանկացումներ: Մասնավորապես, 30 դրամով թանկացել է այդ ընկերությունների թթվասերը (210 դրամ նախկին 180 դրամի փոխարեն) և կաթը (380 դրամ նախկին 350 դրամի փոխարեն): Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |