«ԻՆԳՈ Արմենիան» 2011-ին նախատեսում է աշխատանքի ընդունել 1.5 հազար ապահովագրական գործակալի

«ԻՆԳՈ Արմենիան» 2011-ին նախատեսում է աշխատանքի ընդունել 1.5 հազար ապահովագրական գործակալի

PanARMENIAN.Net - «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը 2010-ին բացել է 1000 աշխատատեղ ապահովագրական գործակալի պաշտոնի համար, իսկ 2011-ին նախատեսվում է ստեղծել ևս 1.5 հազար նման աշխատատեղ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: Միաժամանակ, նա նշել է, որ այդ աշխատատեղերը ստեղծվում են ինչպես ընկերության ներսում` ամենալավ գործակալների համար, այնպես էլ նրա հետ կապված կառույցների միջոցով: Ալթունյանը նաև նշել է, որ եթե 2010-ի հունվարին ընկերությունում աշխատում էր 27 մարդ, ապա դեկտեմբերին նրանց թիվը հասել է 108-ի:

Նա նաև նշել է, որ ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում իր աշխատակիցների պրոֆեսիոնալ պատրաստվածությանը, և որ 2010-ին երկու աշխատողներ պաշտպանել են թեկնածուական աստիճանը, և հիմա ընկերությունում գիտական աստիճան ունեցող աշխատողների թիվը հասել է 7-ի: Նրա խոսքերով, ևս 7 աշխատողներ որակավորման բարձրացման դասընթացներ են անցել Լոնդոնում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---