Հայաստանը կներկրի հնդկական դեղեր![]() 11 մարտի 2011 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Երևանում բացվել է «Հնդկաստան-Հայաստան. գնորդների և վաճառողների հանդիպում» անվանումով սիմպոզիումը, որը կազմակերպվել է «Pharmexcil» արտահանումը խթանող Դեղագործական խորհրդի կողմից: Միջոցառման ընթացքում խորհրդի անդամները, դեղագործության ոլորտի արտադրողները և արտահանողները ներկայացերլ են իրենց ապրանքները: Ինչպես ասել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը, գիտաժողովի անցկացման նպատակն է` կապ հաստատել հայկական և հնդկական կազմակերպությունների միջև դեղագործության ոլորտում: «Այսօր մենք հավաքվել ենք հայկական և հնդկական կազմակերպությունների միջև փոխազդեցությունը խրախուսելու, ինչպես նաև դեղագործության ոլորտում երկրու երկրների կազմակերպությունների միջև փորձի փոխանակմանը նպաստելու համար»,- ասել է նա և հավելել, որ դեռևս դիտարկվում է միայն հնդկական դեղերի ներկրումը Հայաստան: Սահակյանը դրական է գնահատել հնդկական դեղերի ներկրումը Հայաստան, քանի որ բացի ցածր գնից դրանք նաև որակյալ են: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |