ՎՏԲ-Հայաստան Բանկը և BFC ընկերությունը հաջողությամբ ավարտում են համագործակցությունը միկրովարկավորման ոլորտում25 մարտի 2011 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան Բանկը և Business & Finance Consulting (BFC) ընկերությունը հաջողությամբ ավարտեցին երկու տարվա համագործակցությունը: ՎՏԲ-Հայաստան Բանկում միկրովարկավորման ծրագիրը նպաստեց փոքր բիզնեսի ֆինանսավորման շուկայում Բանկի առաջխաղացմանը: Ծրագիրն իրականացվում էր Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկի հովանու ներքո և BFC ընկերության տեխնիկական աջակցությամբ: Ծրագրի իրականացման ժամանակահատվածում` 2009թ. հունվարից 2011թ. փետրվար, տրամադրվել է 1 233 վարկ 13,6 մլն. դոլար գումարի չափով: 2009 թվականի համեմատությամբ (համատեղ ծրագրի սկիզբ) փոքր և միջին բիզնեսի վարկավորման վարկային պորտֆելը ավելացել է 10 անգամ (1000%): «ՎՏԲ-Հայաստան Բանկի և BFC միջև համատեղ համագործակցությունը նպաստել է փոքր և միջին բիզնեսի վարկավորման տեխնոլոգիայի արագ և հաջող ներդրմանը»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը: BFC ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Միխաէլ Կորտենբուշի խոսքով, ունենալով ամենամեծ մասնաճյուղային ցանցը Հայաստանում` ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի հսկայական ներուժ փոքր և միջին բիզնեսի վարկավորման բնագավառում հետագա զարգացման համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |