«Ալեքս Գրիգ» ընկերությունը տուգանվել է 500 հազար դրամով

PanARMENIAN.Net - Մի շարք ապրանքային շուկաներում սկսված ուսումնասիրությունների ընթացքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ի թիվս շատ այլ ընկերությունների, տեղեկատվություն է պահանջել նաև «Ալեքս Գրիգ» ընկերությունից: Սակայն, պահանջված տեղեկատվությունը մինչ օրս Հանձնաժողովին չի տրամադրվել, ինչն օրենքի խախտում է: «Ալեքս Գրիգ» ընկերության ներկայացուցիչը նիստի ընթացքում ընդունեց օրենքի խախտման փաստը և նշեց, որ ընկերությունը պարտավորվում է ներկայացնելու պահանջվող փաստաթղթերը:

Տեղեկատվությունը Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում չներկայացնելու համար «Ալեքս Գրիգ» ընկերությունը տուգանվեց 500 հազար դրամով, ինչն այս դեպքում օրենքով սահմանված առավելագույն պատժաչափն է:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նոր փոփոխություններով, որը համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո կմտնի ուժի մեջ, նման դեպքում կիրառվող տուգանքի չափը կազմում է մինչև 5 միլիոն դրամ, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---