«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ներկայացրել է «Ապարան» և «Նոյեմբերյան» մասնաճյուղերը15 հունիսի 2011 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Մանրածախ բիզնեսի զարգացման 2011թ. ծրագրին համաձայն ՎՏԲ-Հայաստան Բանկը փոխեց «Նոյեմբերյան» մասնաճյուղի գործունեության հասցեն` տեղափոխվելով նոր մասնաշենք (ք. Նոյեմբերյան, Երևանյան փող. 5) և վերանորոգեց «Ապարան» մասնաճյուղը: Նոր մասնաշենքերում անց են կացվել վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ` համապատասխանեցնելով շենքի արտաքին և ներքին կահավորումը ՎՏԲ բրենդին և ֆիրմային ոճին: Մասնաճյուղերը նաև սարքավորված են ժամանակակից համակարգչային տեխնիկայով, հատուկ սարքավորումներով, գրասենյակային կահույքով և բոլոր անհրաժեշտ կոմունիկացիոն միջոցներով: Այս մասնաճյուղերի հաճախորդներն ու այցելուները այսուհետ կստանան ավելի հարմարավետ պայմաններում որակով և արագ սպասարկման հնարավորություն: «Նոյեմբերյան» մասնաճյուղում սպասարկվում է մոտ 4.100 հաճախորդ, իսկ «Ապարան» մասնաճյուղում` 1635 հաճախորդ, որոնց թվում են ինչպես պետական կազմակերպություններ և առևտրային ձեռնարկություններ, այնպես էլ անհատ ձեռներեցներ և ֆիզիկական անձինք: ՎՏԲ-Հայաստան Բանկի այս մասնաճյուղերը, ինչպես և մնացածը, բնակչությանն է տրամադրում բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ`ավանդների բացում, դրամական փոխանցումներ, սպառողական վարկեր (վարկեր ոսկու գրավադրմամբ, վարկային քարտեր, ունիվերսալ քարտեր, օվերդրաֆտ), հիփոթեքային վարկեր, ավտովարկեր, բիզնես վարկեր: «Նոյեմբերյան» և «Ապարան» մասնաճյուղերի բացման շնորհանդեսի հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, Բանկի դեպարտամենտների տնօրեններ և վարչության պետեր, Տավուշի մարզպետը, Նոյեմբերյան քաղաքի քաղաքապետը, Ապարան քաղաքի քաքաքապետը, մարզի և քաղաքի վարչության ղեկավարների լիազոր ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, բիզնեսի բնագավառի, կրթության և մշակույթի ներկայացուցիչներ: Միջոցառման եզրափակիչ մասում ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Գրիգորյանը ջերմորեն շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, պատվավոր հյուրերին, «Նոյեմբերյան» և «Ապարան» մասնաճյուղերի հաճախորդներին և աշխատակիցներին, ցանկանալով նրանց առողջություն, հաջողություններ, արդյունավետ աշխատանք և նոր նվաճումներ բիզնեսում, բարգավաճում և փոխշահավետ համագործակցություն: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |