Հայաստանը պետք է խրախուսի էլեկտրոմոբիլների օգտագործումը

Հայաստանը պետք է խրախուսի էլեկտրոմոբիլների օգտագործումը

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է խթանի էներգիայի վերականգնվող աղբյուրներով աշխատող տրանսպորտի օգտագործումը, ասել է Danish Energy Management-ի ներկայացուցիչ Մորտեն Զոնդերգաարդը՝ հունիսի 25-ին Աղվերանում ներկայացնելով «Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ձեռնարկ» ծրագիրը: Ըստ մասնագետի, երկրի իշխանությունները պետք է վերանայեն օրենսդրական դաշտը, մասնավորապես, ենթաակցիզային ապրանքների ցանկից հանեն տրանսպորտի ոլորտում որպես բիովառելիք օգտագործվող բիոէթիլը, ինչպես նաև ազատեն մաքսային տուրքից էլեկտրոմոբիլների ներկրումը՝ խթանելով դրանց մուտքը հայկական շուկա:

Այսօրվա դրությամբ երկրի իշխանությունները նախապատվությունը տալիս են բնական գազով աշխատող տրանսպորտին, միաժամանակ հրաժարվելով տրամվայներից, որոնք ողջ աշխարհում համարվում են էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցներ: 2010 թվականին 2009թ. համեմատ հանրապետությունում գրանցվել է մեքենաների 9 տոկոս աճ, ընդ որում մեքենաների 40 տոկոսը հանրապետությունում բենզինից անցել է բնական գազի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---